Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.06.2014 | 00:00

Տիրոջ խոսքի պատգամը Իսրայելի մասին։ Տերը, որ տարածեց երկինքը և գցեց երկրի հիմքերը, որ մարդու մեջ հաստատեց նրա հոգին, այսպես է ասում. «Ահա ես Երուսաղեմը պիտի դարձնեմ երերուն մի շեմք այն բոլոր ժողովուրդների համար, որոնք գտնվում են նրա շուրջը։ Հրեաստանում էլ այդպես է լինելու Երուսաղեմի պաշարման ժամանակ։ Այն օրը ես Երուսաղեմը որպես մի քար պիտի դնեմ բոլոր հեթանոսների ոտքերի տակ, նրանք բոլորն էլ պիտի կոխոտեն այն, խիստ պիտի ծաղրեն, և նրա վրա պիտի հավաքվեն բոլոր ազգերը»։


Զաքարիա 12. 1-3

Դիտվել է՝ 1325

Մեկնաբանություններ